21 Մարտի 2019, 286 - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 228-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական տան թիվ 1 մասնաշենքի պահպանության ու անցագրային ռեժիմի կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 228-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման հավելվածի 32-րդ կետը լրացնել 16-րդ, 17-րդ, 18-րդ և 19-րդ ենթակետերով հետևյալ բովանդակությամբ.
«16) Հայաստանի Հանրապետության նախարարները.
17) Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարները, բացառությամբ տեսչական մարմինների ղեկավարների.
18) Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները.
19) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալները.»,
2) որոշման հավելվածի 33-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա. 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ՝
«8) Հայաստանի Հանրապետության նախարարների տեղակալները.»,
բ. 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ ՝
«9) Տեսչական մարմինների ղեկավարները, Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարների տեղակալները.»,
գ. 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ ՝
«10) Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթակա մարմինների ղեկավարների տեղակալները.»
դ. ուժը կորցրած ճանաչել 3-րդ ենթակետը: