19 Մարտի 2019, 280 - Ա
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՇԱԳԱՖՅԱՆԻՆ ՉՎՃԱՐՎՈՂ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝
1. Կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ 2019 թվականի մարտի 19-20-ը ներառյալ:
2. Ալեքսանդր Շագաֆյանին արձակուրդում գտնվելու ընթացքում կրթության տեսչական մարմնի ղեկավարին կփոխարինի կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ռաիսա Գալստյանը: