19 Մարտի 2019, 273 - Ա
ԵՂԻԱԶԱՐ ԱՎԱԳՅԱՆԻ ԵՎ ԷԴԳԱՐ ԱՐՍԵՆՅԱՆԻ՝ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում անդրազգային կազմակերպված հանցավորությանն արձագանքելու նպատակով դատախազների և կենտրոնական մարմինների ցանցի ներկայացուցիչների (CASC Network) հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Ավագյանի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Էդգար Արսենյանի՝ 2019 թվականի մարտի 27-29-ը Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: