Վարչապետի որոշումներ

18 Մարտի 2019, 269 - Ա

ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՀԱԳՆ ԼԱԼԱՅԱՆԻՆ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նա-խարարության Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչության պետ Նաիրա Կարապետյանին և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներդրումների ներգրավման և համակարգման վարչության պետ Վահագն Լալայանին 2019 թվականի մարտի 17-ից 20-ը գործուղել Սինգապուրի Հանրապետություն (Սինգապուր)՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետու-թյունների միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների յոթերորդ փուլին մասնակցելու նպատակով:
2. Նաիրա Կարապետյանի և Վահագն Լալայանի՝ Սինգապուրի Հանրապետություն (Սինգապուր) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Նաիրա Կարապետյանի և Վահագն Լալայանի` Սինգապուրի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։