18 Մարտի 2019, 267 - Ա
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ԻՍՐԱՅԵԼԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին 2019 թվականի մարտի 15-17-ը և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանին 2019 թվականի մարտի 14-17-ը Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանի հրավերով գործուղել Իսրայելի Պետություն (Երուսաղեմ)՝ փոխգործակցության և Երուսաղեմի Միաբանության և Ժառանգավորաց Վարժարանի ու Ընծայարանի սաների առօրյա կյանքին առնչվող հարցերին ծանոթանալու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Արայիկ Հարությունյանի և Լուսինե Առաքելյանի` Իսրայելի Պետություն (Երուսաղեմ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Իսրայելի Պետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: