Վարչապետի որոշումներ

15 Մարտի 2019, 261 - Ա

ՏՐԴԱՏ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՍԻԼ ԱՍԼԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանին և Վայոց ձորի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վասիլ Ասլանյանին 2019 թվականի մարտի 18-20-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Արխանգելսկի մարզ)` Վայոց ձորի մարզի և Արխանգելսկի մարզի համագործակցության հետագա զարգացման նպատակով ու «Արխանգելսկի և Վայոց ձորի մարզերի համագործակցության միություն» ոչ առևտրային կազմակերպության դիտորդական խորհրդի նիստին մասնակցելու համար:
2. Տրդատ Սարգսյանի և Վասիլ Ասլանյանի` Ռուսաստանի Դաշնություն (Արխանգելսկի մարզ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: