Վարչապետի որոշումներ

14 Մարտի 2019, 236 - Ա

ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանին 2019 թվականի մարտի 28-30-ը գործուղել Իտալիայի Հանրապետություն (Մոնոպոլի)՝ «Սուդեստիվալ» հեղինակային կինոյի փառատոնին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Տիգրան Գալստյանի՝ Իտալիայի Հանրապետություն (Մոնոպոլի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պարտականությունները կատարողին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Տիգրան Գալստյանի՝ Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: