Վարչապետի որոշումներ

7 Մարտի 2019, 229 - Ա

ՀԱՅԿ ՉՈԲԱՆՅԱՆԻՆ, ԱՂԱԲԵԿ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԵՎ ԳՈՒՐԳԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների համակարգման բաժնի վարիչ Աղաբեկ Գալստյանին և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանին 2019 թվականի մարտի 7-9-ը գործուղել Չեխիայի Հանրապետություն (Հրադեց Կրալովե երկրամաս)` զբոսաշրջային «ԻՆՖՈՏՈՒՐ» ցուցահանդես-տոնավաճառին մասնակցելու և միջտարածաշրջանային ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում՝ զբոսաշրջության, առողջապահության ու տնտեսական տարբեր ոլորտներում գործարար կապերի հաստատման նպատակով:
2. Հայկ Չոբանյանի, Աղաբեկ Գալստյանի և Գուրգեն Հարությունյանի՝ Չեխիայի Հանրապետություն (Հրադեց Կրալովե երկրամաս) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: Ընդունել ի գիտություն, որ Հայկ Չոբանյանի, Աղաբեկ Գալստյանի և Գուրգեն Հարությունյանի կեցության 1 օրվա ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործորի նախարարություն ներկայացնել Չեխիայի Հանրապետություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն: