5 Մարտի 2019, 218 - Ա
ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԵՎ ՏԱԹԵՎԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության փորձագետներ Արմեն Սարգսյանին և Տաթևիկ Սուքիասյանին 2019 թվականի մարտի 20-25-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Լայպցիգ)՝ Լայպցիգի գրքի միջազգային ամենամյա ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:
2. Արմեն Սարգսյանի և Տաթևիկ Սուքիասյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Լայպցիգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում 1124. Գրքի և գրչության ծրագրի «11005. Աջակցություն գրականության հանրահռչակմանը, գրական ծրագրերին և գրքերի միջազգային ցուցահանդեսներին մասնակցությանը» միջոցառման գծով նախատեսված հատկացումների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պարտականությունները կատարողին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Սարգսյանի և Տաթևիկ Սուքիասյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: