17 Մայիսի 2004, 331 - Ա
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ 8-ՐԴ ՆԻՍՏՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել 2004 թվականի մայիսի 17-18-ը Երևանում կայանալիք տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան աշխատանքային խմբի 8-րդ նիստին մասնակցող հայկական պատվիրակության կազմը`
Վ. Խաչատրյան
- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար,
հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի
հայկական մասի նախագահ
Հ. Աբրահամյան
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
գործունեությունը համակարգող նախարար
Վ. Ներսիսյանց
- ՀՀ Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր
խորհրդական
Մ. Թոփուզյան
- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
Ա. Մովսիսյան
- ՀՀ էներգետիկայի նախարար
Կ. Ճշմարիտյան
- ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար
Դ. Լոքյան
- ՀՀ գյուղատնտեսության նախարար
Ա. Մանուկյան
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Վ. Այվազյան
- ՀՀ բնապահպանության նախարար
Ս. Երիցյան
- ՀՀ կրթության և գիտության նախարար
Դ. Հարությունյան
- ՀՀ արդարադատության նախարար
Ա. Վարդանյան
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ա. Ավետիսյան
- ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական
կոմիտեի նախագահ
Ֆ. Ցոլակյան
- ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական
ծառայության պետ
Ռ. Շուգարյան
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Տ. Սարգսյան
- ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)
Կ. Նազարյան
- ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական
2. 2004 թվականի մայիսի 17-18-ը Երևանում կայանալիք տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան աշխատանքային խմբի 8-րդ նիստի անցկացման և հյուրերի ընդունելության հետ կապված ծախսերը` 5000000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվությունների: