Վարչապետի որոշումներ

4 Մարտի 2019, 208 - Ա

ԳԱՐԵԳԻՆ ԲԱՂՐԱՄՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող Գարեգին Բաղրամյանին 2019 թվականի մարտի 18-22-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին)՝ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հրավերով:
2. Ընդունել ի գիտություն, որ Գարեգին Բաղրամյանի` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարողին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր