Վարչապետի որոշումներ

1 Մարտի 2019, 196 - Ա

ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանին 2019 թվականի մարտի 11-15-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)՝ ԵԽ Նախարարների կոմիտեի հերթական՝ մարդու իրավունքների հարցերով 1340-րդ նիստին, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների խախտումների առնչությամբ արդյունավետ քննություն իրականացնելու իրավապահ մարմինների պարտականության վերաբերյալ թեմատիկ քննարկմանը մասնակցելու, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների կատարման դեպարտամենտի ղեկավարության հետ խորհրդակցություններ, ինչպես նաև ՄԻԵԴ-ի Առաջին բաժանմունքի քարտուղար Աբել Կամպոսի հետ աշխատանքային հանդիպում ունենալու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Եղիշե Կիրակոսյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։
3. Վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: