Վարչապետի որոշումներ

19 Փետրվարի 2019, 145 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1111-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1 ին մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի օգոստոսի 21-ի «Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 14-ի N 205 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1111-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածի՝
ա. 7-րդ կետում «Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչությունը» բառերով,
բ. 12-րդ կետում «խորհրդատվական որոշումների (այսուհետ՝ որոշում) ընդունման» բառերը փոխարինել «առաջարկությունների (այսուհետ՝ առաջարկություններ) ներկայացման» բառերով,
գ. 17-րդ կետում «որոշումներն» բառը փոխարինել «առաջարկություններն» բառով,
դ. 18-րդ կետում «որոշման» բառը փոխարինել «առաջարկության» բառով,
ե. 19-րդ կետում և 20-րդ կետի 5-րդ ենթակետում «որոշումները» բառերը փոխարինել «նիստի արձանագրությունները» բառերով.
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

Հավելված