Վարչապետի որոշումներ

13 Փետրվարի 2019, 129 - Ա

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով ու հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշումն ու հանրապետական գործադիր և տարածքային կառավարման մարմինների աշխատակազմերի ղեկավարների 2018 թվականի երկրորդ կիսամյակի կատարողականի գնահատման դրական արդյունքները`
Պետական կառավարման համակարգի և տարածքային կառավարման մարմինների գլխավոր քարտուղարներին պարգևատրել 2018 թվականի երկրորդ կիսամյակի կատարողականի արդյունքի հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշմամբ հաստատված համապատասխան մարմնի պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով՝ համաձայն հավելվածի:
Հավելված