Վարչապետի որոշումներ

15 Փետրվարի 2019, 136 - Ա

ԷՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՔԵՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի
7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին 2019 թվականի մարտի 11-15-ը գործուղել Քենիայի Հանրապետություն (Նայրոբի)՝ Միացյալ ազգերի շրջակա միջավայրի գագաթաժողովի 4-րդ նստաշրջանին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Էրիկ Գրիգորյանի՝ Քենիայի Հանրապետություն (Նայրոբի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Քենիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր