Վարչապետի որոշումներ

12 Փետրվարի 2019, 119 - Ա

ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանին 2019 թվականի փետրվարի 13-15-ը գործուղել Իտալիայի Հանրապետություն (Հռոմ)` Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) կառավարման խորհրդի 42-րդ նիստին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Գեղամ Գևորգյանի՝ Իտալիայի Հանրապետություն (Հռոմ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվություն: