12 Փետրվարի 2019, 116 - Ա
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ԵԳԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանին և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության արդյունաբերական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանին 2019 թվականի փետրվարի 14-16-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ «Եվրասիական տնտեսական միության տարածքում թանկարժեք քարերի և թանկարժեք մետաղների նկատմամբ գործողություններ իրականացնելու առանձնահատկությունների մասին» համաձայնագրի նախագծի քննարկման նպատակով աշխատանքային խմբի խորհրդակցությանը մասնակցելու համար:
2. Գագիկ Մկրտչյանի և Արմեն Եգանյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գագիկ Մկրտչյանի և Արմեն Եգանյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։