24 Մայիսի 2004, 344 - Ա
ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացման գործընկերային համաձայնագրի մշակման բանակցությունների անցկացման աշխատանքները կազմակերպելու և դրանցում Հայաստանի Հանրապետության կառավարության պատշաճ մասնակցությունն ապահովելու նպատակով`
1. Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացման գործընկերային համաձայնագրի մշակման բանակցությունների կազմակերպման աշխատանքների համակարգման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վ. Խաչատրյանին նշանակել աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացման գործընկերային համաձայնագրի մշակման բանակցություններում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ։
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` անհրաժեշտության դեպքում ապահովել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների մասնակցությունը նշված համաձայնագրի մշակման բանակցությունների գործընթացին։