Վարչապետի որոշումներ

8 Փետրվարի 2019, 104 - Ա

ԳՆԵԼ ՍԱՆՈՍՅԱՆԻՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին 2019 թվականի փետրվարի 8-11-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ)՝ «Ռոյալ Ֆռոնտ» ընկերության և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի միջև հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր քննարկելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Գնել Սանոսյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ) գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման մասին հաշվետվությունը:
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր