Վարչապետի որոշումներ

8 Փետրվարի 2019, 105 - Ա

ԷԴԳԱՐ ՃԱՂԱՐՅԱՆԻՆ ՈՒԿՐԱԻՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Էդգար Ճաղարյանին 2019 թվականի փետրվարի 25-28-ը գործուղել Ուկրաինա (Կիև)՝ «Սննդամթերքի անվտանգություն և ռիսկերի վերլուծություն» թեմայով դասընթացին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Էդգար Ճաղարյանի՝ Ուկրաինա (Կիև) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Էդգար Ճաղարյանի՝ Ուկրաինա գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: