Վարչապետի որոշումներ

29 Հունվարի 2019, 81 - Ա

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 38-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա արձակուրդի մասը՝ 2019 թվականի փետրվարի 6-16-ը ներառյալ:
2. Արթուր Վանեցյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին կփոխարինի Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը: