Վարչապետի որոշումներ

21 Հունվարի 2019, 59 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 706-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 5-րդ տողի 3-րդ սյունակում «129» թիվը փոխարինել «130» թվով, 4-րդ սյունակում «3» թիվը փոխարինել «4» թվով և 5-րդ սյունակում «-» սիմվոլը փոխարինել «1» թվով.
2) 6-րդ տողի 5-րդ սյունակում «-» սիմվոլը փոխարինել «1» թվով.
3) 14-րդ տողի 3-րդ սյունակում «83» թիվը փոխարինել «84» թվով, 4-րդ սյունակում «3» թիվը փոխարինել «4» թվով և 5-րդ սյունակում «-» սիմվոլը փոխարինել «1» թվով: