21 Հունվարի 2019, 55 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի 229-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի մարտի 30-ի «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 29-ի N 1183-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 229-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Հ. Հովհաննիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Հ. Հովհաննիսյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)» բառերով,
բ. «Ա. Իսրայելյան - Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի արտաքին կապերի գծով տեղակալ, պատմ. գիտ. թեկ., դոցենտ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Հ. Դանիելյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)» բառերով.
2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝
«Հ. Դանիելյան - «Գյուլբենկյան» հիմնադրամի հայաստանյան ծրագրերի ներկայացուցիչ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Իսրայելյան - Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի արտաքին կապերի գծով տեղակալ, պատմ. գիտ. թեկ., դոցենտ (համաձայնությամբ)» բառերով: