Վարչապետի որոշումներ

14 Հունվարի 2019, 26 - Ա

ԼԵՆԱ ՆԱՆՈՒՇՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի
7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին 2019 թվականի հունվարի 15-17-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Լիոն)` քաղցկեղի սքրինինգի վերաբերյալ աշխատաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Լիոն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: