10 Հունվարի 2019, 4 - Ա
ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՏԱԿ ՔԱՄԱԼՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանին 2019 թվականի հունվարի 16-19-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին)՝ Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումի շրջանակներում կայանալիք գյուղատնտեսության նախարարների բեռլինյան 11-րդ համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Գեղամ Գևորգյանի և Արտակ Քամալյանի` Բեռլին գործուղման հետ կապված ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Գեղամ Գևորգյանի և Արտակ Քամալյանի` Բեռլին գործուղման գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվություն: