9 Հունվարի 2019, 3 - Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂ ԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Սևան» ազգային պարկի տարածքում պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացների և դրանց հետ կապված խնդիրների ուսումնասիրման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ուսումնասիրել «Սևան» ազգային պարկի տարածքում պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության և (կամ) կառուցապատ-ման իրավունքով տրամադրման գործընթացները և դրանց հետ կապված խնդիրներն ու ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
Հավելված