Վարչապետի որոշումներ

28 Դեկտեմբերի 2018, 1689 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 39-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1264-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 39-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

Հավելված