Վարչապետի որոշումներ

24 Դեկտեմբերի 2018, 1666 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16 Ի N 393-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հան-րապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված՝ N 5398-AM ֆինանսավորման համաձայնագրով հատկացված միջոցներով իրականացվող «Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագիր» ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու, դրա անհատական կազմը և կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հունվարի 14-ի N 16-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 393-Ա որոշման N 2 հավելվածի 37-րդ կետի «անդամ» բառից հետո լրացնել «, իսկ խորհրդի նախագահի հիմնական աշխատանքից ազատվելու պահից նրան փոխարինում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախարարին փո-խարինող փոխնախարարը» բառերով: