24 Դեկտեմբերի 2018, 1665 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 706-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 17-ի N 567-Ն որոշման 1-ին կետը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
1) որոշման N 1 հավելվածի 13-րդ տողում «528» թիվը փոխարինել «522» թվով.
2) որոշման N 4 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ տողով.
«11. ՀՀ ֆինանսների նախարարությանը ենթակա մարմիններ
Գնումների հետ կապված բողոքներ քննող անձ 3 - - - 2
Գնումների հետ կապված բողոքներ քննող անձ 3 - - - 2»: