Վարչապետի որոշումներ

18 Դեկտեմբերի 2018, 1650 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1425-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հոկտեմբերի 26-ի «Սուրեն Պապիկյանին և Լիլիթ Սարոյանին Ֆրանսիայի Հանրապետություն գործուղելու մասին» N 1425-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման վերնագրից հանել «ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ ԵՎ» բառերը.
2) որոշման 1-ին կետից հանել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին ու» բառերը.
3) որոշման 2-րդ և 3-րդ կետերից հանել «Սուրեն Պապիկյանի և» բառերը.
4) որոշման 4-րդ կետը «եռօրյա ժամկետում» բառերից հետո լրացնել «Լիլիթ Սարոյանի՝» բառերով.
5) որոշումը 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ կետով.
«5. Սուրեն Պապիկյանի գործուղման չմեկնելու հետևանքով առաջացած ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացրած հաշվետվության:»: