17 Դեկտեմբերի 2018, 1644 - Ա
ՆԱԶԻԿ ՀՈՎԱՍԱՓՅԱՆԻՆ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նազիկ Հովասափյանին 2018 թվականի դեկտեմբերի 19-21-ը գործուղել Եգիպտոսի Արաբական Հանրապետություն (Ալեքսանդրիա)՝ Ալեքսանդրիայի գրադարանի տնօրինության հետ երկու երկրների ազգային գրադարանների և համապատասխան գերատեսչությունների ազգային ժառանգության պահպանության, վերականգնման և թվայնացման ոլորտի մասնագետների միջև փորձի փոխանակման, հրատարակությունների փոխանակումների, մասնագիտական դասընթացների, սեմինարների, աշխատաժողովների և միջազգային համաժողովների կազմակերպման մանրամասները քննարկելու համար:
2. Նազիկ Հովասափյանի՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետություն (Ալեքսանդրիա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2018 թվա-կանի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջոցով իրականացվող 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Միջազգային մշակութային համագործակցության իրականացում, սփյուռքի հետ համագործակցություն, հայ մշակույթի պահպանում» միջոցառումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Նազիկ Հովասափյանի՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: