Վարչապետի որոշումներ

12 Դեկտեմբերի 2018, 1637 - Ա

ԵՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅԻ ԵՎ ԵԱՀԿ-Ի ՀԱՐՑԵՐՈՎ ՏՆՕՐԵՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
2018 թվականի նոյեմբերի 27-ին ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի անդրանիկ նիստին մասնակցելու նպատակով ԵՄ Արտաքին գործողության եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության երկրների, Կենտրոնական Ասիայի և ԵԱՀԿ-ի հարցերով տնօրեն Լյուկ Դևինի գլխավորած պատվիրակության և 2018 թվականի նոյեմբերի 26-28-ը Եվրոպական միության խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում պաշտոնական ճաշի, հուշանվերների և հանդիպման հետ կապված մյուս ծախսերը՝ 1,005.000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվության: