Վարչապետի որոշումներ

12 Դեկտեմբերի 2018, 1633 - Ա

ԳԱԳԻԿ ԱՆԱՆՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ, Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Անանյանին 2018 թվականի դեկտեմբերի 19-21-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)` ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից կազմակերպվող «Արդյունաբերության վիճակագրության կատարելագործում և արդյունաբերական ցուցանիշների բարելավում ԱՊՀ երկրներում քաղաքականության վերլուծությունների համար» խորագրով տարածաշրջանային ծրագրի շրջանակում բարձր մակարդակի խորհրդատվական հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Գագիկ Անանյանի` Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գագիկ Անանյանի՝ Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023