26 Նոյեմբերի 2018, 1585 - Ա
ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝
1. Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանին տրամադրել  2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝  2018 թվականի նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 6-ը ներառյալ: 
2. Մխիթար Հայրապետյանի արձակուրդում գտնվելու ընթացքում սփյուռքի նախարարին կփոխարինի սփյուռքի նախարարի տեղակալ  Դավիթ Սարգսյանը:
 

