3 Դեկտեմբերի 2018, 1614 - Ա
ԷՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանին 2018 թվականի դեկտեմբերի 10-13-ը գործուղել Լեհաստանի Հանրապետություն (Կատովիցե)` Միավորված ազգերի կազմակերպության Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի Կողմերի 24-րդ կոնֆերանսի շրջանակներում կայանալիք բարձրաստիճան նախարարական հանդիպումներին մասնակցելու նպատակով:
2. Էրիկ Գրիգորյանի՝ Լեհաստանի Հանրապետություն (Կատովիցե) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Լեհաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր