Վարչապետի որոշումներ

3 Դեկտեմբերի 2018, 1612 - Ա

ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԿԱԴԻ ԲԱԼՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնակատար Արկադի Բալյանին 2018 թվականի դեկտեմբերի 17-19-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` Ռուսաստանի Դաշնության Փրկարարի օրվան նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով:
2. Ֆելիքս Ցոլակյանի և Արկադի Բալյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: