Վարչապետի որոշումներ

29 Նոյեմբերի 2018, 1596 - Ա

ՀԱՅԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԵՎ ԷԴԳԱՐ ԱՐՍԵՆՅԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
2018-2020 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության միջև համագործակցության ծրագրի 2-րդ կետով նախատեսված՝ «Տնտեսական գործունեության ոլորտում կատարված հանցագործությունների, այդ թվում՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցների օրինականացման (փողերի լվացման) դեմ պայքար» թեմայով կլոր սեղանին մասնակցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի տեղակալ Հայկ Մովսիսյանի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Էդգար Արսենյանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 5-7-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: