Վարչապետի որոշումներ

29 Նոյեմբերի 2018, 1590 - Ա

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանին 2018 թվականի դեկտեմբերի 12-14-ը գործուղել Իսպանիայի Թագավորություն (Բարսելոնա)` փախստականների կրթական իրավունքներին նվիրված միջազգային փորձագիտական հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Լուսինե Առաքելյանի՝ Իսպանիայի Թագավորություն (Բարսելոնա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Լուսինե Առաքելյանի՝ Իսպանիայի Թագավորություն գործուղման վերաբերյալ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: