29 Նոյեմբերի 2018, 1603 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1064-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և գործունեության կարգը հաստատելու մասին» N 1064-Ա որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 hավելվածի.
2) 2-րդ կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի`
ա. 1.1-ին կետը առաջադրանքները բառից հետո լրացնել , ինչպես նաև հաստատված փաստաթղթերի փոփոխությունները բառերով,
բ. 2-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. 2. Հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահն է:,
գ. 3-րդ կետը և 11-րդ կետի 2-րդ ենթակետը պետական բառից հետո լրացնել կառավարման համակարգի բառերով,
դ. 4-րդ կետը, 11-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերը, 12-րդ կետի 1-ին, 3-րդ, 4-րդ ենթակետերը և 13-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը պլանավորման բառից առաջ լրացնել տարածական բառով, իսկ 4-րդ կետի` Անհրաժեշտության դեպքում, հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ, կարող են գումարվել արտահերթ կամ արտագնա նիստեր բառերը հանել,
ե. 6-րդ կետը նախագահը բառից հետո լրացնել կամ նրա հանձնարարությամբ՝ հանձնաժողովի նախագահի տեղակալը բառերով,
զ. 9-րդ կետում 5 օր բառերը փոխարինել 3 աշխատանքային օր բառերով,
է. 10-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. 10. Հանձնաժողովի գործավարությունը վարում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի համապատասխան վարչությունը:,
ը. 13-րդ կետի 1-ին ենթակետը կառավարման բառից հետո լրացնել համակարգի բառով,
թ. 14-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. 14. Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն է տրվում միայն բոլոր անդամների համաձայնության և օրենսդրությամբ սահմանված փորձաքննությունների դրական եզրակացությունների առկայության դեպքում: Միջգերատեսչական հանձնաժողովը կարող է նիստերն անցկացնել նաև հարցման միջոցով՝ էլեկտրոնային կապի միջոցների կիրառմամբ կամ գրավոր փաստաթղթերի փոխանցմամբ: Հարցման միջոցով հանձնաժողովի նիստն անցկացնելու դեպքում հանձնաժողովի անդամի կարծիքը համարվում է ստացված, եթե այն արտահայտվել է հանձնաժողովի անդամի կամ համապատասխան մարմնի ղեկավարի կողմից ստորագրված փաստաթղթում:,
ժ. 15-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. 15. Հանձնաժողովի նիստերի արձանագրումն ապահովում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի համապատասխան վարչությունը:,
ժա. 16-րդ կետի 5-րդ ենթակետը որոշումները», իսկ 18-րդ կետի 4-րդ ենթակետը որոշումների» բառերից առաջ լրացնել աշխատակարգային» բառով:
ժբ. 17-րդ կետը նախագահի» բառից հետո լրացնել և քարտուղարի» բառերով,
ժգ. 18-րդ կետի 4.1-ին, 4.2-րդ և 4.3-րդ կետերը համապատասխանաբար շարադրել հետևյալ բովանդակությամբ.
4.1) հանձնաժողովի նիստում (կամ հարցման արդյունքում) հարցի վերաբերյալ միասնական կարծիք չձևավորելու դեպքում հարցը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ` մշտապես գործող տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի (այսուհետ` նախարարական կոմիտե) առաջիկա նիստում զեկուցելու համար: Նախարարական կոմիտեի որոշումը հիմք է հարցի վերաբերյալ հանձնաժողովի վերջնական եզրակացության կազմման համար.
4.2) հանձնաժողովի կազմած եզրակացությունը տրամադրում է համապատասխան համայնքի ղեկավարին (համակցված փաստաթղթի դեպքում՝ համապատասխան մարզպետին)՝ նախագիծը կամ նախագծի փոփոխությունը ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով հաստատման ներկայացնելու նպատակով.
4.3) մերժման իրավական հիմքերով համապատասխան համայնքի ղեկավարին է վերադարձնում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին չհամապատասխանող տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերը, դրանց առաջադրանքների նախագծերը կամ հաստատված փաստաթղթերում փոփոխությունների առաջարկությունները:,
ժդ. 19-րդ կետի 1-ին ենթակետը ընթացքում» բառից հետո լրացնել կամ էլեկտրոնային հարցման եղանակով» բառերով, իսկ 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. 3. մասնակցում է աշխատակարգային որոշումների ընդունման և եզրակացությունների կազմման համար անցկացվող քվեարկությանը, հանձնաժողովի անդամների մեծամասնության հետ համաձայն չլինելու դեպքում գրավոր ներկայացնում է հարցի վերաբերյալ իր կարծիքը:,
ժե. 20-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. 20. Հանձնաժողովի նիստերում ընդունված աշխատակարգային որոշումները կամ կազմված եզրակացությունները տեղադրվում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ինտերնետային կայքում::
Հավելված