29 Նոյեմբերի 2018, 1602 - Ա
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԵՎ ՄԻՔԱՅԵԼ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. «Էլեկտրոնային դատարանները Եվրոպայում» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության վերահսկողության ծառայության պետ Միքայել Մինասյանին 2018 թվականի դեկտեմբերի 4-7-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա):
2. Ընդունել ի գիտություն, որ Արթուր Հովհաննիսյանի և Միքայել Մինասյանի՝ Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման գիշերավարձի, ճանապարհածախսի, օրապահիկի մի մասի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։
3. Արթուր Հովհաննիսյանի և Միքայել Մինասյանի գործուղման օրապահիկի ծախսերի տարբերությունը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի N 2335-Ն որոշման 7-րդ կետի պահանջները:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արթուր Հովհաննիսյանի և Միքայել Մինասյանի` Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: