Վարչապետի որոշումներ

29 Նոյեմբերի 2018, 1599 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 455-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 3-ի «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառման ցանկը հաստատելու մասին» N 455-Ա որոշման հավելվածի 2-րդ սյունակի «2018 թ. հոկտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2019 թվականի հունիսի 1-ին տասնօրյակ» բառերով: