23 Նոյեմբերի 2018, 1566 - Ա
ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ ՉՎՃԱՐՎՈՂ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ի մասի 4-րդ կետով, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման N 1 հավելվածի 16-րդ կետը՝
1. Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ 2018 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 9-ը ներառյալ:
2. Էդուարդ Աղաջանյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վարչապետի աշխատակազմի ղեկավարին կփոխարինի վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանը: