23 Նոյեմբերի 2018, 1561 - Ա
ՀՌԻՓՍԻՄԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության  պետական կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանին 2018 թվականի նոյեմբերի 24-26-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ)՝ Հայաստանի՝ որպես զբոսաշրջային ուղղության ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով կազմակերպվող միջոցառմանը մասնակցելու և Հայաստանի զբոսաշրջային արդյունքը ներկայացնելու նպատակով։
2. Ընդունել ի գիտություն, որ Հռիփսիմե Գրիգորյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին: 
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հռիփսիմե Գրիգորյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

