21 Նոյեմբերի 2018, 1544 - Ա
ԳՆԵԼ ՍԱՆՈՍՅԱՆԻՆ ՉՎՃԱՐՎՈՂ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին տրամադրել  չվճարվող արձակուրդ՝ 2018 թվականի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 9-ը ներառյալ: 
2. Գնել Սանոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ  Անուշավան Ղազարյանը:
 

