Վարչապետի որոշումներ

21 Նոյեմբերի 2018, 1540 - Ա

ՌՈՄԱՆՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՉՎՃԱՐՎՈՂ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ 2018 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 9-ը ներառյալ:
2. Ռոմանոս Պետրոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը: