21 Նոյեմբերի 2018, 1543 - Ա
ՏՐԴԱՏ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՉՎՃԱՐՎՈՂ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ 2018 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 9-ը ներառյալ:
2. Տրդատ Սարգսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը: