21 Նոյեմբերի 2018, 1546 - Ա
ԿԱՐԵՆ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻՆ ՉՎՃԱՐՎՈՂ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ 2018 թվականի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 10-ը ներառյալ:
2. Կարեն Սարուխանյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը: