Վարչապետի որոշումներ

21 Նոյեմբերի 2018, 1557 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայ-ռուսական առողջապահական 4-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատարի գլխավորած պատվիրակությունը` համաձայն հավելվածի:
2. Արսեն Թորոսյանի, Դավիթ Մելիք-Նուբարյանի (2018 թվականի դեկտեմբերի 6-9-ը), Հայկ Գրիգորյանի, Անի Ռուբենյանի և Լուսինե Ենգիբարյանի (2018 թվականի դեկտեմբերի 6-8-ը)՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ալեքսանդր Բազարչյանի, Արթուր Գրաբսկու, Դավիթ Պետրոսյանի, Ավետ Մանուկյանի, Արմեն Չարչյանի, Դավիթ Զոհրաբյանի, Արմեն Իսահակյանի, Վահե Տեր-Մինասյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվություն:
Հավելված