Վարչապետի որոշումներ

21 Նոյեմբերի 2018, 1550 - Ա

ՇՈՒՇԱՆԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի
7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանին 2018 թվականի նոյեմբերի 28-30-ը գործուղել Ռուսաս-տանի Դաշնություն (Մոսկվա)՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետու-թյունների լիազոր մարմինների կողմից համատեղ հսկողական միջոցառումների արդյունքների ամփոփման նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Շուշանիկ Ներսիսյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են հարկային ծառա-յության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման ու համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Շուշանիկ Ներսիս-յանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաuտանի Հանրապե-տության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: