Վարչապետի որոշումներ

19 Նոյեմբերի 2018, 1533 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 38-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունվարի 19-ի «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 12-ի N 68-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 38-Ա որոշման հավելվածի՝
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Մ. Թանդիլյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար» բառերը փոխարինել «Հ. Սիմիդյան – ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ» բառերով,
բ. «Ա. Խառատյան – ՀՀ վարչապետի խորհրդական» բառերը փոխարինել «Է. Ալեքսանյան – ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության քաղաքականության մշակման բաժնի պետ» բառերով,
գ. «Ա. Ղուկասյան – ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Ղուկասյան – ՀՀ Լոռու մարզպետ» բառերով.
1) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝
«Ն. Հարությունյան – Վանաձորի Դ. Վարուժանի անվան թիվ 16 հիմնական դպրոցի տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «է. Խաչատրյան – «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)» բառերով: